Սիրիայում ոչնչացրել են ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի մի քանի ինքնաթիռներ. մամուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 31-ին Սիրիայում իսլամիստական շարժման գրոհայինները գնդակոծել են«Խմեյմիմ» ավիզաբան, որտեղ գտնվող մի քանի ինքնաթիռներ ոչնչացվել են։
Այդ մասին «Կոմերսանտ» թերթին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։
Վերջինների խոսքով՝ ոչնչացվել է 4 Cy-24 ճակատային ռմբակոծիչ, 2 բազմաթիրախային Cy-35C կործանիչ և 1 Ан-72 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։
Ականներից մեկն էլ ընկել է զինպահեստներից մեկի վրա։
Թերթը չի բացառում, որ 10-ից ավելի ռուս զինվորականներ են վիրավորվել։ ՌԴ ՊՆ-ն որևէ պաշտոնական հայտարարություն չի արել այդ կապակցությամբ։