25211 դիտում
09:20 25-04-2018
Վերջին զարգացումները բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատերը համոզված են, որ ներքաղաքական վերջին զարգացումները անխուսափելիորեն բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման, մասնավորապես լուրջ փաստեր կարող են ի հայտ գալ Երևանի քաղաքապետարանի գործունեության հետ կապված։
Ինչպես հայտնի է` ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմելու են դատարան` Երևանի քաղաքապետարանի ստեղծած «Երևան» հիմնադրամի միջոցները հրապարակայնացնելու պահանջով։ Բանն այն է, որ այս հիմնադրամի միջոցով պարզապես օրինականացվում է կաշառքը, երբ քաղաքացին կազմակերպությանը նվիրատվության անվան տակ գումար է վճարում` քաղաքապետարանում իր հարցի դրական լուծման համար։ Հենց դրա համար էլ քաղաքապետարանն ատամներով պահում է այս կառույցի ֆինանսական շարժի մասին տեղեկությունները, քանի որ դրանք բացահայտելու դեպքում հնարավոր է` աներևակայելի փաստեր ի հայտ գան։ Նշենք, որ այս հիմնադրամի տարեկան մուտքերը և ծախսերը 1.5–2 մլրդ դրամի են հասնում»։
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1750 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»