14717 դիտում
23:27 24-04-2018
Թրամփն իր ամենամյա ուղերձում չի արտասանել «Ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլի 24-ի կապակցությամբ ամենամյա ուղերձով՝ կիրառելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը: Նա չի արտասանել «Ցեղասպանություն» բառը:
«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ 1.5 մլն հայ արտաքսվել և կոտորվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Մենք հիշում ենք 1915-ի սարսափելի իրադարձությունները և ցավում կորցված կյանքերի և տառապածների համար:
Այս պահին ցանկանում ենք հիշատակել այն մարդկանց, ովքեր ձգտել են վերջ դնել բռնությանը և նրանց, ովքեր աջակցել են փրկվածներին և համայնքներ վերակառուցել, այդ թվում և Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ձգտում էր վերջ դնել բռնությանը, ավելի ուշ հայերին օգնելու համար նվիրատվություններ էր կազմակերպում: Խորին հարգանքով ընդգծում ենք հայ ժողովրդի տոկունությունը, որոնցից շատերը նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և անթիվ ներդրումներ են կատարել մեր երկրում - ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
2900 դիտում
10:54 24-04-2015
Ինչպես և սպասվում էր. Օբաման չի արտասանել ցեղասպանություն բառը
2031 դիտում
16:05 25-02-2016
Չգիտես ինչու, մենք շատ դժվարությամբ ենք կարողանում արտասանել շնորհակալություն բառը. Կարեն Ավագյան. տեսանյութ
9844 դիտում
17:47 24-04-2019
Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը
Այս բաժնից
961 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
970 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
961 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել