Ինչպես և սպասվում էր. Օբաման չի արտասանել ցեղասպանություն բառը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս իր ապրիլքսանչորսյան ելույթում 1915 թվականի եղերական իրադարձությունները չբնութագրեց ցեղասպանություն բառով, այլ անվանեց «20-րդ դարի առաջին զանգվածային սպանություններ»՝ կրկին ընդգծելով, որ իր դիրքորոշումը այդ հարցում չի փոխվել:
Սպիտակ Տունը տարածել է Օբամայի հայտարարությունը, որում ասված է. «Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի ոչնչացումը 20-րդ դարի առաջին զանգվածային սպանություններն են: Փաստերի ամբողջական ճանաչումը բխում է բոլորիս շահերից»:
Միևնույն ժամանակ նա ողջունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի դիրքորոշումը, ով ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիաշտակին պատարագ մատուցեց և հայտարարեց, որ Օսմանյան կայսրությունը 20-րդ դարի սկզբին իրականացրել է հայերի ցեղասպանություն: