211652_close_icon

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատելու Հայաստանի նոր կառավարության հետ

views-count25450 դիտում article-date 22:57 23-04-2018
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատելու Հայաստանի կառավարության հետ, որը փոխարինելու է Սերժ Սարգսյանի կառավարությանը, հաղորդում է PИА новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին: «Մենք շնորհակալ ենք վարչապետ Սարգսյանին երկար տարիների ծառայության և ԱՄՆ-ի և Հայաստանի ամուր գործընկերության մեջ նրա ներդրման համար: Մենք ակնկալում ենք, որ նրա իրավահաջորդն անվանվելու է թափանցիկության ոգով իրականացվող ժողովրդավարական գործընթացի արդյունքում` Հայաստանի օրենքներին և միջազգային պարտավորություններին համապատասխան: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ», - ավելացրել է նա:

Նմանատիպ նյութեր