Ոչ բոլոր գերատեսչություններն են կատարում թափանցիկ աշխատելու կառավարության պահանջը. Կարեն Կարապետյան
                        «2017 թվականի հունիսին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք, իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական [url=https://www.e-draft.am/]e-draft.am[/url] հարթակը»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին և նշեց, որ նշված հարթակը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնություններին, ներկայացնել առաջակություններ և դիտողություններ:
«Արդյունքում ապահովում է հանրային քննարկումներ իրականացնելու և հասակարության հետ հետադարձ կապի ապահոման մեր կողմից սահմանված պահանջները: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի նշյալ հարթակում պատշաճ կերպով տեղադրելու, ներկայացված առաջարկություններին արձագանքելու և համապատասխան տեղեկանքը ՀՀ կառավարություն ներկայացնելու պահանջը»,- ասաց նա:
Հաշվի առնելով վերոնշյալը, վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց խստորեն հետևել հանրային քննարկմանը ենթակա օրենքների և կառավարության որոշումների նախագծերի կայքում պատշաճ կերպով տեղադվելու, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը կառավարության  աշխատակազմ ներկայանցելու պարտադիր պահանջի ապահովմանը:
Կարեն Կարապետյանը արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կայքի հնարավորությունների մասին քաղաքացիական հասարակությանը  իրազեկելու լայնածավալ աշխատանքներ իրականացնել: 
Վարչապետը նաև հանձնարարեց վերահսկողություն իրականացնել և ընթացքի մասին տեղեկացնել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

