Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին ջահերթ՝ Մարտակերտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` ապրիլի 23-ին, Մարտակերտում ջահերթ էր` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, որը սկիզբ առավ Մարտակերտի Մեծ հայրենականի հիշատակին կառուցված հուշարձանից մինչեւ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթող:
Ջահերթը կազմակերպել էր Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը` Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի եւ ՀՅԴ շրջանի ներկայացուցչության աջակցությամբ:
Ցեղասպանությունը դատապարտող պաստառներով երիտասարդները, քաղաքի 2 դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները քայլերթով քայլեցին դեպի Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթող:
Հուշակոթողի մոտ ելույթով հանդես եկան Հաթերքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ներսես Մանուկյանը եւ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Գոռ Ավագիմյանը:
Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցեց Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը:
[b]Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ[/b]