Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել Հայաստանի քննչական կոմիտեի և կոմիտեին ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները։
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ քննչական ապարատի աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և 1 րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի