5638 դիտում
01:01 26-04-2019
ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ապրիլի 24-ը Հայոց Մեծ Եղեռնի հիշատակի օրն է, որը նշում են աշխարհի բոլոր հայերը՝ ծաղիկներ խնկարկելով:
Այսօր՝ ապրիլի 24-ին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի գլխավորությամբ, ուժային կառույցների եւ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ ու աշխատողներ, ազատամարտիկներ, զինվորականներ, քաղաքի երկու հանրակրթական դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները՝ տնօրենների գլխավորությամբ, ու քաղաքի հասարակությունը Մարտակերտում ծաղիկներ են դրել եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին:
Ծաղկեպսկադրությանը մասնակցել են նաեւ ԱՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Հարությունյանը, N միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Սաիյանը, աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը, քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը եւ զորամասերի հրամանատարներ ու սպաներ:
Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը կատարել է ոգեկոչման արարողություն եւ աղոթք հնչեցրել առ Աստված՝ Մեծ Եղեռնի նահատակների հոգու հանգստության համար եւ կոչ արել լինել համախմբված եւ պահանջատեր՝ աշխարհի բոլոր երկրների Ցեղասպանության ճանաչման, իսկ ոճրագործ երկրին՝ կատարածի դիմաց փոխհատուցման հարցում:
Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
«Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
Նմանատիպ նյութեր
14730 դիտում
16:10 24-04-2018
Մարտակերտում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
12700 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ