5721 դիտում
22:53 20-04-2018
Աշոցք համայնքի դպրոցների համակարգչային բազան թարմացվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» (HSBC) բանկի նվիրատվությամբ թարմացվել է Աշոցք համայնքի 10 դպրոցների համակարգչային բազան: Այսօր դպրոցներին ընդհանուր քանակությամբ 50 համակարգիչներ է տրվել:
«Այս ձեռնարկը պետություն-մասնավոր հատված համագործակցության հիանալի օրինակ է, որը բոլորիս համար պետք է ուղեցույց լինի: HSBC բանկի շնորհիվ Աշոքի բոլոր դպրոցներն արդեն համալրված են անհրաժեշտ համակարգիչներով, որը հնարավորություն կտա մեր դպրոցականներին 21-րդ դարին հարիր կրթություն ստանալու: Շնորհակալություն եմ հայտնում բանկին այսպիսի հիանալի քայլի համար: Ուրախությամբ նաև պետք է նշեմ, որ դեռ մեկ-երկու ամիս առաջ հանրապետության մի շարք բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ ներկայացրեցինք դպրոցների համակարգչային համալրվածության խնդիրը, բանկերի մեծ մասը մեր մտահոգությանն արձագանքեցին, ինչպես HSBC բանկը, մի շարք բանկեր համակարգիչներ, համակարգչային տեխնիկա նվիրեցին մարզի դպրոցներին, կահավորվեցին մի քանի դպրոցների համակարգչային դասարաններ»,- նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի փոխտնօրեն Արամ Փինաջյանն էլ ընդգծեց, որ իրենք ուրախությամբ են արձագանքել մարզպետի հորդորին, քանի որ բանկը կարևորում է կրթության զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը:
Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետը կարևորեց մարզի բոլոր դպրոցների համակարգչային բազայի թարմացումը, ընդգծելով, որ այսօրինակ մասնավոր դեպքերով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
13213 դիտում
22:05 04-02-2017
Ինչո՞ւ Մարկ Ցուկերբերգը կոտրեց Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան
1811 դիտում
15:31 28-04-2018
ՀՀ ՖՆ պետական գնումների համակարգի պաշտոնական կայքէջը թարմացվել է
8024 դիտում
12:35 29-04-2018
ՀՀ ՖՆ պետական գնումների համակարգի պաշտոնական կայքէջը թարմացվել է
Այս բաժնից
532 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
406 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
406 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել