13261 դիտում
22:05 04-02-2017
Ինչո՞ւ Մարկ Ցուկերբերգը կոտրեց Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան
Ֆեյսբուքի գաղափարը հղացել է Մարկ Ցուկերբերգի մոտ վաղ երիտասարդական տարիներին, երբ նա դեռ սովորում էր մասնավոր դպրոց Phillips Exeter Academy -ում, որը գտնվում է Նյու Հեմպշիրում։ Դպրոցում տարեկան հրատարակվում էր աշակերտների անուններով, հասցեներով և նկարներով տեղեկատու (բառացի «երեսգիրք»՝ Facebook), և երբ Մարկ Ցուկերբերգը ընդունվեց Հարվարդի համալսարան, հանդես եկավ մի նախաձեռնությամբ, ստեղծելու նմանատիպ ցանցային տարբերակը, սակայն ուսումնական հաստատության վարչակազմը մերժեց նրան, ընդունելով գաղտնիության քաղաքականություն։
Ապա 2003 թ. հոկտեմբերի 28-ին Մարկ Ցուկերբերգը, լինելով ապագա երկրորդ կուրսեցի, գրում է Facemash կայքի համար մի կոդ, որում օգտագործվում էին զույգերով տեղադրված լուսանկարներ, այն նպատակով, որոշելու թե ով է ավելի հմայիչ այդ երկու անձանցից։
Որպեսզի հասնի իր նպատակին, Մարկը կոտրում է Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան և պատճենահանում մասնավոր նկարները։ Այդ ժամանակ Հարվարդը դեռ չուներ ուսանողական «ալբոմ՚ (նկարներով և հիմնական տեղեկություններով տեղեկատու): Facemash-ը շահագործման առաջին երկու ժամվա ընթացքում գրավեց 450 այցելուի և 22.000 նկարների դիտումների։
Կայքը արագ աճեց, սակայն մի քանի օր անց փակվեց Հարվարդի վարչակազմի կողմից, իսկ Մարկ Ցուկերբերգը մեղադրվեց անվտանգության, հեղինակային իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ։ Որպես պատիժ սահմանվեց հեռացումը։ Սակայն վերջնական արդյունքում մեղադրանքները կարճվեցին։ Հետագայում Մարկ Ցուկերբերգը կենտրոնանում է սկզբնական նախագծի վրա։ Նա իր համակուրսեցիների համար բացում է կայք, որտեղ մարդիկ սկսեցին կիսվել նախագծի մասին իրենց մեկնաբանություններով։
Հաջորդ կիսամյակում, 2004 թ. հունվարին, Մարկ Ցուկերբերգը սկսում է գրել կոդ նոր կայքի համար։ Ըստ նրա խոսքերի, նա ոգեշնչվել էր Facemash-ի դեպքի մասին Harvard Crimson-ի գրած խմբագրական հոդվածից։
Ֆեյսբուքի անվան միտքը, ամենայն հավանականությամբ պայմանավորված է Մարկ Ցուկերբերգի ավագ դպրոցի ուսումնական տարիների հետ։ Հեղինակավոր Phillips Exeter Academy -ում, որտեղ նա սովորել է, յուրաքանչյուր ընդունվողի տրվում էր ուսանողների տեղեկատու, որը պարունակում էր բոլոր համադասարանցիների նկարները, հասցեները և հեռախոսահամարները։ Տեղեկատուի օրիգինալ անվանումը «The Photo Address Book» էր, բայց բոլոր ուսանողները այն անվանում էին ուղակի «The Facebook»։
Ֆեյսբուքի այցելուների քանակը մեծացավ 2009 թ. հետո։ 2010 թ. մարտի 13-ին Ֆեյսբուք այցելեց ավելի մարդ, քան Google։ Ինչպես նաև Ֆեյսբուքը դարձավ լավագույն սոցիալական ցանցը ութ առանձին շուկաներում՝ Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Մալազիայում, Նոր Զելանդիայիում, Հոնկոնգում և Վիետնամում, այն ժամանակ, երբ այլ ապրանքանշանները առաջատար դիրք էին գրավում միայն որոշ շուկաներում։
Իսկ թե ինչ կարգավիճակում է գտնվում սոցիալական կայքը հիմա, դա հայտնի է արդեն բոլորին։
Նմանատիպ նյութեր
6588 դիտում
23:38 07-02-2016
Facebook-ի շնորհիվ Մարկ Ցուկերբերգը 23 տարեկանում դարձավ երկրագնդի ամենաերիտասարդ միլիարդատերը
5789 դիտում
21:41 18-03-2016
«Facebook»-ի շնորհիվ Մարկ Ցուկերբերգը 23 տարեկանում դարձավ երկրագնդի ամենաերիտասարդ միլիարդատերը
2442 դիտում
14:55 10-03-2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր կդառնա
Այս բաժնից
3055 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2860 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր