«Արսենալը» բանակցություններ է վարել Լուիս Էնրիկեի հետ
«Արսենալը» սկսել է նոր մարզչի փնտրտուքները այն բանից հետո, երբ Արսեն Վենգերը [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/20/1094197/]հայտարարեց[/url] մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու մասին:
Լոնդոնյանը ակումբի ղեկավարությունը ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ:
Բանակցությունների խոչընդոտ կարող է հանդիսանալ այն փաստը, որ Էնրիկեն պահանջում է նույնքան աշխատավարձ, որքան՝ Արսեն Վենգերինն է:
Թիմի գլխավոր մարզչի ևս մեկ թեկնածու է համարվում «Արսենալի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան, որը ներկայումս գլխավորում է «Նյու-Յորք Սիթին»:
Բացի այդ, քննարկվում է նաև «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետայի թեկնածությունը:


