211652_close_icon
views-count1838 դիտում article-date 10:11 20-05-2015

Էրիկ Աբիդալ. Մեսիի և Լուիս Էնրիկեի միջև վեճը լուծեց Չավին

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը պատմել է այն մասին, որ թե ինչպես Չավին կարողացավ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և թիմի առաջատար Լիոնել Մեսիի միջև ծագած վեճը հարթել: «Ես «Բարսելոնայի» հիմա էլ կապ եմ պահպանում, քանի որ դա իմ ընտանիքն է: Այդ մարդիկ շատ բան են արել իմ համար և ես կյանքում նրանց հետ եմ: Հայտնի է, որ «Բարսելոնայում» մարզչական կարիերայի սկզբում Էնրիկեն Մեսիի հետ խնդիր ուներ: Նրանցից յուրաքանչյուրը իրեն էր համարում գլխավորը, ում խոսքը օրենք է: Իրականում գլխավորները նրանք չէին: Չավին իր ամբողջ կարիերան «Բարսելոնայում» է անցկացրել և նրա հեղինակությունը թիմի ղեկավարության, խաղացողների և երկրպագուների շրջանում պարզապես քննարկման առարկա չէ: Մի անգամ նա մտավ հանդերձարան և երկուսին ասած այն, ինչ պետք է ասեր: Թե ինչ է ասել, չեմ կարող ասել. դա հանրության համար չէ: Իսկ հիմա Էնրիկեի ու Մեսիի հարաբերությունները շատ լավ են ու դա տվեց իր արդյունքները», նշել է Աբիդալը:

Նմանատիպ նյութեր