Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բողոքի ակցիայի մասնակիցները երթով հասան «Փեթակ». ոստիկաններն արգելեցին Փաշինյանին «Փեթակ»-ում գնումներ կատարի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը հասավ «Փեթակ» առևտրի կենտրոն։ Ն. Փաշինյանը կոչ արեց մտնել ներս, սակայն Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի ղեկավարությունը դիմել է ոստիկանությանը, որ իրենց անվտանգությունը պահպանեն:
Փաշինյանը հայտարարեց, թե իրենք ընդամենը ուզում են կենտրոնից առևտուր անել: «Ժողովուրդ ջան, դեմ չե՞ք, ես գնամ, սուջուխ առնեմ գամ»,-ասաց նա:
Հավաքվածներն էլ արձագանքեցին, որ միասին են ուզում գնալ:
Փաշինյանն այդուհանդերձ մուտք գործեց առևտրի տարածք Սասուն Միքայելյանի հետ՝ առանց լրատվամիջոցների ուղեկցության, հայտարարելով, թե գնում է «սուջուխի հարցը լուծելու»:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի