49780 դիտում
09:56 16-05-2024
Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում. բակում բողոքի ակցիայի մասնակիցները ասում են. «7 տարի է՝ դպրոցը վերելք է ապրում, իսկ մարզպետը անհիմն որոշումով փորձում է ազատել տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող մոտ 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր արդարացիորեն պահանջում են, որ Արագածոտնի մարզպետը անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրեն Մկրտչյանին ազատել պաշտոնից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասում էր.
«7 տարի է` այս դպրոցը ղեկավարում է տիկին Մկրտչյանը, ու այս տարիների ընթացքում դպրոցը միշտ ծաղկել, վերելք է ապրել: Դպրոցը այդ 7 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել: Մենք թե՛ տնօրենից, թե ուսուցչական կոլեկտիվից շատ գոհ ենք: Պահանջում ենք, որպեսզի մարզպետը տնօրենին ազատելու իր որոշումը չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշմամբ նա խաթարում է մի ամբողջ գյուղի, դպրոցի անդորրը:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ասում էր՝.
«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար»:
Ու հիմա ստացվում է, որ տնօրենը, որ ձեռնարկել է քանդված մասնաշենքի մի հատվածի կապիտալ վերանոորոգում ու այդ ամենը արել է իր միջոցներով, դուր չի եկել մարզպետարանի այդ «վայ չինովնիկներին»:
Երևի թե ուզում են ՔՊ-ից ինչ որ մեկին բերեն ու նստեցնեն դպրոցի տնօրեն: Դա օգուտ չի տա, այս հսկայական կոլեկտիվը չի հանդուրժի, ու ոչ միայն կոմեկտիվը, նաև գյուղը. այստեղ սովորող մեր երեխաներին չենք թողնի հաճախեն այս դպրոց:
Հիմա այս պահին դպրոցի բակում մենք սկսել ենք ստորագրահավաք, և այն ներկայացնելու ենք Արագածոտնի մարզպետին, եթե հետևություններ չարեց և չեղյալ չհայտարարեց իր կողմից անհիմն հրամանը, ապա դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների:
Այս պահին դպրոցում դասադուլը շարունակվում է:
Ու մեծն Թումանյանը նաև ասում էր՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»:
Ու հիմա մարզպետի կողմից մեր երեխաներին պարտադրում են, որպեսզի դասադուլներ անեն, չմասնակցեն դասապրոցեսին ու դրա թիվ մեկ պատասխանատուն մարզպետն է, այնպես որ էս լավ կոլեկտիվը, որ 7 տարի է՝ ծաղկում է, 7 տարի է՝ բարգավաճում է, անհիմն հրամանի պատճառով փորձում են խաթարել: Դպրոց, որը նաև հերոսներ է տվել, այդ թվում՝ Արցախյան մի քանի պատերազմների:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ ծնողները իմացել են, որ դպրոցի տնօրինությունը բարեկարգում է դպրոցի անբարեկարգ 7-րդ կորպուսը, անգամ ինքնակամ մասնակցում են այդ աշխատանքներին, նրանք օգնում են շինարարներին, ու հիմա ասում են, որ ցավ են ապրում, որ մարզպետարանը դպրոցի կոլեկտիվին խրախուսելու փոխարեն անհեթեթ պատճառաբանություններով ազատում է տնօրենին. այստեղ են ասում ՝ մարզպետի որոշումն այնքան անհեթեթ է, որ եփած հավի ծիծաղը կգա:
Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի, անչափահասնցերի գործերով բաժանմունքի պետ Հարություն Գևորգյանի գլխավորությամբ, իսկ դպրոցի ներսում կոլեկտիվի հետ զրույց է անցկացնում բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հուսիկ Հովհաննիսյանը:
Տեղում են նաև ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, սակայն բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ ու կարելի է ասել ամբողջ գյուղը մեկ մարդու նման միացել է դպրոցի աշխատակազմին և պահանջում են, որ մարզպետը ժամանի դպրոց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1468 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)