13664 դիտում
12:59 24-06-2015
Բողոքի ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում նահանջել. ոստիկանությունը որոշ տեղեկություններից հետո սկսեց ստուգել աղբարկղերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է եւ, նրանց փոխանցմամբ, իրենք չեն հեռանալու, քանի դեռ թանկացումը չեղյալ չի հայտարարվել: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հավաքվածները շարունակում են պարբերաբար բանակցել ոստիկանների հետ:
Քիչ առաջ նրանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ասաց, որ տեղեկություն ունեն, որ աղբարկղերի մեջ քարեր կան, սակայն բացելով դրանք՝ պարզվեց, որ շինարարական քարեր են: Ցուցարարներին այցելելու են մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգեւորականներ: Քիչ առաջ նրանց մոտեցավ նաեւ Տիգրան Կարապետյանը:
Ցուցարարները նաեւ նշում են, որ հիմա աշխատանքային ժամ է ու համոզված են, որ աշխատանքային օրվա ավարտից հետո բողոքող քաղաքացիների թիվը երեկվանից ավելի շատ կլինի;
Դրանից առաջ հայտնել էինք, որ շարունակվում է երեկվանից սկսված նստացույցը: Գիշերը բարեբախտաբար ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ չեն եղել եւ այն խաղաղ է անցել:
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշել էր, որ դեռեւս հատուկ գործողությունների չեն դիմի, քանի որ այս պահի դրությամբ սադրանքներ չկան եւ հավաքը խաղաղ բնույթ է կրում, բայցեւայնպես, շարունակում էր հիշեցնել, որ ցուցարարները ճիշտ ճանապարհ չեն ընտրել: Հավաքի պատճառով կաթվածահար է լինում տվյալ հատվածի երթեւեկությունը:
Հիշեցնենք, որ ցուցարարներին գիշերը միացել էին ԱԺ պատգամավորներ՝ տարբեր խմբակցություններից, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, մտավորականներ եւ հոգեւորականներ, որ հանկարծ բախումներ չլինեն:
Ավելի վաղ հայտնել էլ էինք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները 4 ժամից ավելի է, ինչ փորձում են մոտենալ Բաղրամյան 26` նախագահի նստավայրին: Իսկ ոստիկաններից պաշտպանվելու համար աղբամաններով բարիկադներ են կառուցել: Նրանցից շատերը նստել էին գետնին: Միաժամանակ բանակցություններ էին ընթանում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:
Հ. Պողոսյանը նշել էր, որ իրենց պահանջին լուծում տալու համար ճիշտ ճանապարհ չեն ընտրել: «Ես իրավիճակը ոստիկանապետին զեկուցում եմ»,- ավելացրել էր նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Հայտնել էինք նաեւ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
09:20 29-08-2016
Լոս Անջելեսի օդանավակայանը փակվել է կրակոցների մասին տեղեկություններից հետո
Այս բաժնից
820 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
922 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
661 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին