Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները իրենց ակցիան կատարեցին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ արտգործնախարարության առջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 18-ին, Երևանում շարունակվում էր «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցույցի մասնակիցների երթը:
Մասնակիցները երթով իրենց ակցիան շարունակեցին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ արտաքին գործերի նախարարության առջև:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ երթն անցավ առանց միջադեպերի և առաջին հերթին՝ շնորհիվ հենց կազմակերպիչների: