211652_close_icon
views-count20982 դիտում article-date 21:58 13-04-2016

Ի՞նչ էին պահանջում Ազատության հրապարակից դեպի Ռուսաստանի դեսպանատան մոտ մեկնարկած բողոքի երթի մասնակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` ապրիլի 13-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակից մեկնարկեց դեպի Ռուսաստանի դեսպանատուն բողոքի երթը: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորեցին սփյուռքահայերին բողոքի ակցիաներ անցկացնել ոչ միայն Ադրբեջանի դեսպանատների մոտ, այլեւ Ռուսաստանի դեսպանատան դիմաց եւ պահանջել Ռուսաստանից` վերջ դնել ագրեսոր քաղաքականությանը: Բողոքի ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնողը եւ Ադրբեջանին զենք վաճառողը հենց Ռուսաստանն է, սակայն ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն  այդպես էլ ոչ մի ցույց չարեցին Ռուսաստանում եւ չպաշտպանեցին իրենց արժանապատվությունը: Ազատության հրապարակում հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիներ մեկ րոպե լռությամբ հարգեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների հիշատակը: «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը կոչ արեց հայ զինվորների կողքին կանգնել և պատրանքներ չունենալ, որ Ռուսաստանը, կամ այլ երկիր փրկիչ են հանդիսանալու հայերին: «Ռուսաստանը թող հիշի՝ մենք թույլ չենք տա ոչ մի կտոր հողի հանձնում, մեզ պետք չեն ձեր խաղաղապահ ուժերը: Ռուսական խաղաղապահ ուժեր` դա նշանակում է զինված պերմյակովներ Հայաստանում. մենք թույլ չենք տա դա: Մեր տղերքի արյունը թանկ արժե, թաթերներդ հեռու Արցախից»,-ասաց նա: Երթի մասնակիցները Ռուսաստանից պահանջում էին. 1. կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերը  2. անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+

Նմանատիպ նյութեր