«Ֆուլհեմի» պաշտպան 17-ամյա պաշտպանը ճանաչվել է Չեմպիոնշիփի տարվա լավագույն խաղացող
Անգլիական ֆուտբոլային լիգան 2017/18 մրցաշրջանի արդյունքներով մրցանակներ է հանձնել լավագույն խաղացողներին և մարզիչներին:
Տարվա լավագույն խաղացող է ճանաչվել «Ֆուլհեմի» 17-ամյա պաշտպան Ռայան Սեսենյոնը: Անգլիացի ֆուտբոլիստը 43 խաղում դարձել է 14 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Սեսենյոնը նաև ճանաչվել էր մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող և լավագույն նորեկ: