5694 դիտում
15:02 16-04-2018
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Մարաղայի կոտորածների վերաբերյալ
Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի բնակչության կոտորածի վերաբերյալ: Այս մասին տեղեկացանք Արցախի ԱԳՆ Twitter-յան էջից:
Ստորև ներկայացնում ենք մեկնաբանությունն ամբողջությամբ.
«1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի բնակչության կոտորածը Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկն է։
Տևական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին Մարաղա, որտեղ մնացել էին 118 մարդ՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրագործված՝ իր դաժանությամբ աննախադեպ ռազմական հանցագործության արդյունքում սպանվեց ավելի քան 50 մարդ, մյուսները, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին, պատանդ վերցվեցին։ Նրանցից ոմանց հետագայում հաջողվեց վերադարձնել, սակայն 19 պատանդների ճակատագիրն առ այսօր անհայտ է։
Ավանը ազատագրվեց Արցախի զինված ուժերի կողմից, սակայն երկու շաբաթ անց կրկին գրոհի ենթարկվեց, իսկ իրենց հարազատներին հուղարկավորելու համար վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհը դարձան։
Ավանի վրա հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ, առաջին հերթին, ուղղված էր նրա խաղաղ բնակչության ոչնչացմանը։ Մարաղայի ոճրագործությունը շարունակեց 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում հայկական ջարդերի ու տեղահանությունների շարքը, որոնց նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային ազատագրական պայքարը և զրկել իրենց հայրենիքից` Արցախի և Ադրբեջանի հայ բնակչության էթնիկ զտման և ահաբեկման ճանապարհով։
Այս հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության՝ որպես պետական քաղաքականություն, արմատավորման և այլատյացության, անհանդուրժողականության ու ռազմամոլության անսանձ քարոզչության համար։ 2016 թ. ապրիլին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան, որը ուղեկցվում էր խաղաղ բնակչության և Պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ պատերազմական հանցագործություններով, ցույց տվեց, որ ադրբեջանական կողմի մեթոդներն ու մոտեցումները մնացել են անփոփոխ»։
Նմանատիպ նյութեր
1532 դիտում
15:04 10-04-2021
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ
3125 դիտում
20:28 10-04-2017
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ
3098 դիտում
16:14 28-02-2020
Արցախի ԱԳՆ-ն՝ Սումգայիթում հայերի կոտորածների 32-րդ տարելիցի կապակցությամբ
Այս բաժնից
973 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2760 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
913 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում