Հայաստանում կարագի 1 կգ-ը գերազանցում է 9 դոլարը` միջազգային շուկայի գնից 4 դոլարով ավելի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում ապրիլի 3-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.4 դոլարով: Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը շարունակում է բարձր մնալ: Երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4450-4500 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4500-4600 դրամով:
Պարզվում է, որ մեր հանրապետությունում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9 դոլարը, միջազգային շուկայում սահմանված գնից մոտ 4 դոլարով ավելի: Ի դեպ, տեղեկացնենք, որ կարագի բարձր գների արդյունքում վերջին մի քանի ամիսներին զգալի նվազել են կարագի սպառման ծավալները: Մարդկանց մի հատված սկսել է կարագը փոխարինել ձեթով կամ բուսական յուղով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]