Հակոբ Արշակյանը վետո է դրել Ռուսաստանաբնակ գործարարի՝ 200 մլն դոլարի ներդրումային ծրագրի վրա․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Երզնկյանը մտադրություն է ունեցել հեռահաղորդակցության և կապի ոլորտում 200 մլն դոլարի ներդրում անել և դառնալ չորրորդ օպերատորը, ընդ որում՝ պարտավորություն ստանձնելով, որ այդ կապը չափազանց մատչելի կլինի սպառողների համար, իսկ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար՝ գրեթե անվճար:
Սակայն նախարար Հակոբ Արշակյանը վետո է դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա՝ հայտարարելով, որ այն ոչ միայն կվնասի մյուս երեք օպերատորներին, այլ նաև շահավետ չի լինի ներդրողի համար:
Ահա թե ինչու է Հայաստանը ներդրումների ծավալի առումով շարունակում մնալ տարածաշրջանի ամենավերջին երկիրը և այդ ցուցանիշով մի քանի անգամ զիջում Ադրբեջանին ու Վրաստանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]