211652_close_icon
views-count6397 դիտում article-date 09:49 11-04-2018

Ադրբեջանում նախագահական ընտրություններ են մեկնարկել

Ադրբեջանում այսօր՝ ապրիլի 11-ին, նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվում, գրանցված է 8 թեկնածու, հաղորդում է Trend գործակալությունը։ Երկրի 125 ընտրատարածքներում բացվել են 5426 մշտական և 215 ժամանակավոր ընտրատեղամասեր։ Ընտրություններին հետևելու են մեկնել 894 միջազգային դիտորդներ, տեղական դիտորդների թիվը 58175 է։ Ընտրության հնարավորություն ունի 5 մլն 309 հազար 434 մարդ։ Ընտրողների 50.78 %-ը կանայք են, 49.22 %-ը՝ տղամարդիկ։ Թեկնածուներն են՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից՝ Ղուդրաթ Հասանգուլիևը, «Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից»՝ Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից՝ Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խումբ» կուսակցությունից՝ Ռազի Նուրուլլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից՝ Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը և «Ադրբեջանի դեմոկարտական կուսակցությունից»՝ Սարդար Մամեդովը։ Ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ ևս, հաղթողի ամենամեծ հավակնորդը Ալիևն է։ Հաղթելու դեպքում նա պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով՝ նախկին 5-ի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է 7 տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։

Նմանատիպ նյութեր