211652_close_icon
views-count595 դիտում article-date 10:39 07-02-2024

Ադրբեջանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում

Ադրբեջանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում։

Մասնակցում է 7 թեկնածու․

1․ Գործող նախագահ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը,
2․ Ինքնառաջադրված Զահիդ Օրուջը,
3․ «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլլաևը,
4․ «Մեծ արարծագործություն» կուսակցության ներկայացուցիչ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան,
5․ «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից Էլշադ Մուսաևը,
6․ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը,
7․ Ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։

Հիշեցնենք, որ գործող նախագահն իշխանության ղեկին է 2003 թվականի հոկտեմբերից և արդեն մի քանի անգամ «վերընտրվել է»։ Իշխանությունը բառացիորեն ժառանգել է Ալիև կրտսերը իր հոր՝ Հեյդար Ալիևի մահից հետո։ Թե ինչ արդյունք է գրանցվելու ընթացիկ ընտրություններում, ակնհայտ է, ինչի մասին վկայում է նաև այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները դիտորդներ չեն հրավիրել եվրոպական խորհրդարանական կառույցներից։

Նմանատիպ նյութեր