3679 դիտում
19:32 10-04-2018
Սերժ Սարգսյանի կառավարումն ու կադրային քաղաքականությունն ազդարարեցին, որ մեզանում այլևս տեղ չունեն անկրթությունը, զոռբայությունը. Կարեն Ավագյան
Կիսանախագահականից խորհրդարանականի անցման այս փուլում հետահայց դիտարկենք այն ճանապարհը, որ անցել ենք Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այն մթնոլորտը, որ նրա շնորհիվ ձևավորվել է մեր հասարակական-քաղաքական հարաբերություններում։
Սերժ Սարգսյանը մեր իրականություն ներմուծեց նոր քաղաքական մշակույթ, որի հիմքում հարգանքն է մարդու նկատմամբ։
Քաղաքացին, անհատը, մեր հասարակության, իշխանության ընկալումներում ամրագրվեցին որպես կարևորագույն արժեքներ, որոնց արժանապատվությունը, իրավունքները անձեռնմխելի են։
Հանրապետության երրորդ նախագահը շատ բան արեց ազատությունների նոր նշաձող սահմանելու համար։ Նորանկախ Հայաստանում խոսքի, մամուլի, կամարտահայտման ազատությունները մեծագույն ձեռքբերումներ են։ Այս ազատություններն այլևս անշրջելի են և հիմք՝ հետագա նոր զարգացումների համար։
Սերժ Սարգսյանի ոչ ստանդարտ լուծումների ու որոշումների արվեստը ցույց տվեց, որ քաղաքականությունը սևի ու սպիտակի տարանջատում չէ, կարծրացած համակարգ չէ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Աշխարհաքաղաքական բարդագույն զարգացումներում Հայաստանը թերևս միակ երկիրն է, որ լինելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքում՝ ունի քաղաքական համաձայնագիր Եվրամիության հետ, դինամիկ զարգացող հարաբերություններ տարբեր երկրների միջև։ Այդ ոչ ստանդարտ, շրջահայաց որոշումների շնորհիվ պահպանվեց Հայաստանի կայունությունը այսօրվա պայթյունավտանգ աշխարհում։
Սերժ Սարգսյանի կառավարումն ու կադրային քաղաքականությունն ազդարարեցին, որ մեզանում այլևս տեղ չունեն անկրթությունը, զոռբայությունը։ Ապագան կիրթ, ուսյալ, բանիմաց կադրերինն է։
Սերժ Սարգսյանը բացառիկ զուսպ, հավասարակշիռ պետական գործիչ է, որ պատասխանատվություն է կրում իրավիճակների համար, ով տեր է կանգնում, ում կարելի է վստահել։ Եվ այդ վստահությամբ մենք գնում ենք առաջ` հաջողություն մաղթելով նրա հետագա բոլոր նախաձեռնություններին։
[b]ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին[/b]
Նմանատիպ նյութեր
15380 դիտում
18:25 16-08-2018
Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանն ազդարարեցին արվեստը դպրոցում հանրահռչակելու դրամաշնորհային ծրագրի մեկնարկը
3222 դիտում
09:39 27-01-2020
Ընտանիքի անդամների թիրախավորումն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ. Վահան Կոստանյան
4479 դիտում
16:36 05-03-2018
Վազգեն Սարգսյանի կերպարն ուսուցողական է. Կարեն Ավագյան
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը