211652_close_icon
views-count4482 դիտում article-date 16:36 05-03-2018

Վազգեն Սարգսյանի կերպարն ուսուցողական է. Կարեն Ավագյան

Մարտի 5-ին` հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպությունը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպեցին այց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, Սպարապետի տուն և Սպարապետի անունը կրող զորամաս: Տուն-թանգարանում Սպարապետի կյանքին ու գործունեությանը ծանոթանալուց հետո ծրագրի մասնակիցներն այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն: Գրետա մայրիկին այցելությունից հետո երիտասարդներն ուղևորվեցին Վազգեն Սարգսյանի անվան զորամաս: Այստեղ Սոֆի Մխեյանի և Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ անցկացվեց համերգային ծրագիր: Զորամասի 10 զինծառայողներ արժանացան շնորհակալագրերի և նվերների: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը հայտարարեց՝ երիտասարդներն անպայման պետք է ճանաչեն, թե ովքեր են եղել մեր հերոսները, ովքեր են եղել այն մարդիկ, որոնք իրենց կյանքի գնով ապահովել են Հայաստանի այսօրվա օրը. «Եկել ենք այս կերպ շնորհավորելու, նշելու մեր Սպարապետի ծննդյան տարեդարձը: Շատ ենք ափսոսում, որ նա մեզ հետ չէ, չի տեսել այն բոլոր գործերի ավարտը, որոնք ինքն էր նախաձեռնել»: Պարոն Ավագյանը վստահեցրեց՝ մեր երիտասարդները հիշում ու գնահատում են մեր հերոսներին, այն մարդկանց, որոնք ոչ թե խոսքերով, գործերով, այլ իրենց կյանքի գնով են ապացուցել նվիրումը հայրենիքին: Կարեն Ավագյանը հավելեց. «Վազգեն Սարգսյանի կերպարն ուսուցողական է: Մենք ուզում ենք, որ մեր երիտասարդները շատ լավ իմանան Վազգեն Սարգսյանի կենսագրության ու գործերի մասին, որոնք իրականացվել են մի կողմից շատ կարճ, մյուս կողմից շատ երկար տարիների ընթացքում»: Պարոն Ավագյանի հավաստմամբ՝ այսպիսի ծրագրերով ուզում են բարձր պահել բանակի ոգին: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը տեղեկացրեց՝ ծրագրին մասնակցում են 40 ուսանողներ, այն իրականացվում է արդեն 12-րդ անգամ, և տարեցտարի մեծանում է մասնակից երիտասարդների թիվը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր