56762 դիտում
15:23 09-04-2018
Դանակահարություն Երևանում. ավտոլվացման կետից 2 երիտասարդ տղա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ոստիկանությունը որոնում է կասկածյալին
[color=#CC0000]SHAMSNYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ ապրիլի 9-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 2 երիտասարդի դանակահարության փաստով։
Ժամը 01։30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել 23-ամյա Ռազմիկ Գրիգորյանն ու 22-ամյա Սեդրակ Մանուկյանը, ովքեր եղել են դանակահարված, և հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հիվանդանոցում հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ադոնցի փողոցում գործող ավտոլվացման կետից և նրանց սուր կտրող-ծակող առարկայով հարվածելու մեջ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները որոնում են 20-ամյա Արգիշտի Սարգսյանին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2173 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)