211652_close_icon

Արտակարգ դեպք Երևանում․ շան հարձակման հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 2 չափահաս և 1 անչափահաս․ շտապօգնության և «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ նրանց կյանքից վտանգ չի սպառնում․ ժամանել են հատուկ փրկարարներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10246 դիտում article-date 23:54 23-07-2025
Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրաշեն ամառանոցներում շունը հարձակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Տեղում պարզվում է, որ տարածքը սպասարկում է ոչ թե ոստիկանության Էրեբունու բաժինը, այլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժինը, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում Նուբարաշենի համայնքային ոստիկաններ Նիկոլայ Մարգարյանը և Սամվել Ասրյանը պարզել են, որ Ջրաշեն Ամառանոցներ 47 փողոցի 8-րդ տանից հիվանդանոցներ են տեղափոխվել 2 չափահաս և 1 անչափահաս քաղաքացի։

Ըստ նախնական տեղեկությունների նշված անձինք տանն են եղել երբ պիտբուլ տեսակի շունը հարձակվել է նրանց վրա։ Բարեբախտաբար նրանք կարողացել են ազատվել շանից, բայց այնուամենայնիվ ստացել են մարմնական վնասվածքներ ու ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների 2 բրիգադ, և բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից շանը վնասազերծելու համար ժամանել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև հետախուզական կինոլոգիական ջոկատի հետախույզ-կինոլոգ Գարիկ Միսակյանը, ինչպես նաև հատուկ փրկարար Հովհաննես Հովհաննիսյանը, վարորդ-փրկարար Աշոտ Շահբազյանը։

Մոտ 20 րոպե հետախուզական աշխատանքների արդյունքում պիտբուլ տեսակի շանը կարողացան վնասազերծել։

Դեպքի փաստով Նուբարաշենի ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաների քննչական բաժին։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր