211652_close_icon
views-count73758 դիտում article-date 12:27 17-05-2020

Դանակահարություն Երևանում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց. Էրեբունու բժիշկների շնորհիվ 27-ամյա երիտասարդ տղամարդու կյանքը հնարավոր է եղել փրկել. ոստիկանությունը որոնում է կռվի մասնակիցներին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՝մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոյանի գլխավորությամբ: Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, (բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը) կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Գագիկ Գ.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ, 26-ամյա Վլադիմիր Մ.-ի, 29-ամյա Սևան Խ.-ի, հիվանդանոց տեղափոխված Գագիկ Գ.-ի և 2 անհայտ անձանց միջև: Վիճաբանության ժամանակ Գագիկ Գ.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարված է ստացել: Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատվ տվյալներով պարզել են, որ վիճաբանությանը մասնակցել են նաև Երևանի բնակիչներ, 24-ամյա Հայկ Խ.-ն, 24-ամյա Տիգրան Թ.-ն, իսկ Գագիկ Գ.-ին դանակահարելու կասկածանքով որոնվում է Տիգրան Թ.-ն: Ոստիկանությունը ձեռնարկում է ոչ միայն Տիգրան Թ.-ին, այլև նաև Հայկ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ: Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Զաքարյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր