3161 դիտում
13:31 06-04-2018
Արցախի ԱԳ նախարարը Մոսկվայում մասնակցել է Արցախյան շարժման 30-ամյակի միջոցառմանը
Ապրիլի 5-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 30- ամյակին։
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ իր ելույթում Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի եւ նրա անցած ազգային վերածննդի ուղու կարեւորությունը։
Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արցախյան ազատագրական շարժումը, որը միավորել է Արցախը, Հայաստանը եւ հայկական սփյուռքը ընդհանուր գաղափարների եւ սկզբունքների շուրջ, վերաճել է համահայկական պայքարի՝ ի պաշտպանություն իրավունքների եւ ազատությունների, եւ կանխորոշել է ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Այն դարձել է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաճակատագրական իրադարձությունը, որի արդյունքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեցին 2 անկախ հայկական պետություններ։
Մասիս Մայիլյանը նաեւ ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարած ռուս մտավորականության ներկայացուցիչների ներդրումը` նշելով, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում նրանց հիշում են հատուկ երախտագիտությամբ:
Միջոցառմանը տեղի է ունեցել լրագրող Ազա Բաբայանի՝ Արցախում նկարահանված «Յակովի հողը» ֆիլմի ցուցադրությունը եւ նկարիչներ Յուրի Գրիգորյանի եւ Յուրի Գրիգորյան-կրտսերի աշխատանքների ցուցադրությունը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «Ղարաբաղյան շարժման 30-ամյակ» հուշամեդալներ է հանձնել Ազա Բաբայանին, Յուրի Գրիգորյանին եւ Յուրի Գրիգորյան-կրտսերին։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի հեղինակներին եւ Գրիգորյանների գերդաստանի ներկայացուցիչներին։
Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, Պետդումայի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի պատգամավորներ, լրագրողներ, փորձագետներ, ինչպես նաեւ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
11:13 11-02-2014
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան ազատամարտի հերոս Պետոյի ծննդյան 50-ամյակի միջոցառմանը
5316 դիտում
17:54 07-04-2018
Արցախի պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի կառույցի 25-ամյակի միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
679 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
844 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել