Մոուրինյոյի տղան «Սուոնսիի» հետ խաղում մանկունյանցիների պահեստայինների թվում է եղել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդին՝ Ժոզե Մարիուն, ակումբի պահետստայինների նստարանին է եղել՝ ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Սուոնսիի» հետ խաղի (2:0) ժամանակ:
18-ամյա երիտասարդը (լուսանկարում՝ Մայքլ Քարիկի թիկունքում) «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր չունի, սակայն խաղին ներկա էր ակումբի անձնակազմի և խաղացողների հետ:
Ժոզե Մարիուն դարպասապահ է: 2016-ին նա պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ, որտեղ խաղացել է երկրորդ թիմի կազմում: Այս ամռանը նրա պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավարտվում է:


