211652_close_icon

ԱՄՆ-ի նախագահը խոզի տեսքով պատկերվել է հայտնի պարբերականի շապիկին

views-count5067 դիտում article-date 09:47 02-04-2018
Ամերիկյան New York Magazine ամսագրի շապիկին է հայտնվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերը՝ խոզի տեսքով։ Նկարը նաև Twitter-ի իր էջում տեղադրել է խմբագրության լրագրող Յաշար Ալին։ «Գաղտնի դավադրություն չէ, դաժանություն չէ, անիրազեկություն չէ։ Խնդիրը կոռուպցիան է, հիմա՛ր»,-վերնագրված է շապիկի վրա։ Իսկ հոդվածի հեղինակ Ջոնաթան Չայթը կաշառակերությունն ու ագահությունը համարում է նախագահ Թրամփի հիմնական ուղեկիցները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր