Մեսին ցույց է տվել իր նորածին զավակին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին առաջին անգամ ցույց է տվել իր նորածին զավակին՝ լուսանկարը տեղադրելով Ինստագրամի իր էջում:
Մարտի 10-ին 30-ամյա ֆուտբոլիստի և նրա կնոջ՝ Անտոնելայի ընտանիքում ծնվեց երրորդ երեխան՝ Չիրոն:
Մեսին և Անտոնելան ունեն ևս երկու զավակ՝ 6-ամյա Տիագոն և 3-ամյա Մատեոն:



