13230 դիտում
18:41 01-04-2018
Անգլիայի առաջնություն. «Արսենալը» վստահ հաղթանակ տարավ «Սթոք Սիթիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»:
Մրցաշարային առումով լոնդոնցիների համար այս խաղը որևէ նշանակություն չուներ, այս իսկ պատճառով Արսեն Վենգերը թիմի մի քանի առանցքային խաղացողների, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանին, մեկնարկային կազմում չէր ընդգրկել, քանի որ մի քանի օրից շատ ավելի կարևոր խաղ է սպասվում. Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկար ժամանակ «Արսենալին» չէր հաջողվում գրավել ԱՊԼ-ի ետնապահներից մեկի դարպասը: Միայն 75-րդ րոպեին թիմը 11 մ. հարվածի իրավունք ստացավ, որը դիպուկ իրացրեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: 86-րդ րոպեին վերջինս կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղի վերջակետը դրեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը և նույնպես 11 մետրանոց հարվածով՝ 3:0:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 51 միավորով և շարունակում է մնալ 6-րդ տեղում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 77-րդ րոպեին:
[b]Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
[/b]
«Արսենալ» - «Սթոք Սիթի»՝ 3:0
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 75 (11մ), 86, Ալեքսանդր Լյակազետ, 89 (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16785 դիտում
20:12 08-04-2018
Անգլիայի առաջնություն. «Արսենալը» Ուելբեքի շնորհիվ ծանր հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4709 դիտում
20:47 25-11-2018
Անգլիայի առաջնություն. «Արսենալը» դժվարին հաղթանակ տարավ և մոտեցավ առաջատարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
28696 դիտում
00:57 06-04-2018
Եվրոպայի լիգա. «Արսենալը» վստահ հաղթանակ տարավ, բայց կորցրեց Մխիթարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
628 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
571 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից