9450 դիտում
19:04 30-03-2018
Ֆրանսիայում ապաստանած լրագրող Ռահիմ Նամազովն ու կինը զինված հարձակման են ենթարկվել
Ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովն ու կինը, որոնք տարագիր ապրում էին Ֆրանսիայում, անհայտ անձանց կողմից զինված հարձակման են ենթարկվել:
Դեպքը տեղի է ունեցել Թուլուզից ոչ հեռու, Կոլոմյե համայնքում տեղական ժամանակով առավոտյան 9-ին: Նամազովի ավտոմեքենային մեկ այլ մեքենա է հավասարվել: Ըստ ականատեսների, լրագրողի ուղղությամբ 8 կրակոց է արձակվել, հայտնում է [url=http://www.dw.com/ru/во-франции-тяжело-ранен-азербайджанский-журналист/a-43195274]Deutsche Welle[/url]-ն:
Նամազովը ծանր հրազենային վիրավորում է ստացել մեջքից, նրա կինը վիրավորվել է գլխից: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ կինը մահացել է: Ավտոմեքենան, որից կրակ էր բացվել, հեռացել է հանցագործության վայրից:
Կոլոմյեի համայնքապետ Կարին Տրաբալ-Միշելեն, Ֆանս-պրես գործակալության հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցածը «քաղաքական հաշվեհարդար է», որովհետև Ռահիմ Նամազովը «լրագրող էր, որին հայրենիքում բանտարկել և խոշտանգել են», և նա քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում:
Ռահիմ Նամազովը ժամանակին անդրադարձել էր Ադրբեջանի բանակում զինծառայողների նկատմամբ կիրառվող անմարդակային և դաժան վերաբերմունքին, մասնավորապես՝ զինծառայողներին սպանելու և օրգանները վաճառելու աղմկալի դեպքերին: Լրագողական գործունեության համար Նամազովը Ադրբեջանում 6 ամիս անցկացրել էր բանտում, այնուհետև տարագրվել Ֆրանսիա և 2010-ին ստացել քաղաքական ապաստան:
Նմանատիպ նյութեր
4395 դիտում
14:54 10-08-2015
Ռահիմ Ստերլինգի Mercedes-ը վթարի է ենթարկվել
1471 դիտում
22:44 11-04-2015
Ռահիմ Ստերլինգը նախընտրում է սպասել ավելի լավ ֆինանսական պայմաններով այլ ակումբների առաջարկներին
1914 դիտում
16:29 15-07-2015
Ռահիմ Ստերլիգը լող կտա փողի մեջ. ծաղրանկար
Այս բաժնից
724 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
805 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
571 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին