Ռահիմ Ստերլինգը նախընտրում է սպասել ավելի լավ ֆինանսական պայմաններով այլ ակումբների առաջարկներին
Ինչպես տեղեկացնում է «sport-explorer.ru»-ն, Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մտադիր չէ նոր պայմանագիր ստորագրել իր ակումբի` «Լիվերպուլի» հետ:
20-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է սպասել ավելի լավ ֆինանսական պայմաններով այլ ակումբների առաջարկներին: Ստերլինգը 2015թ. ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ: Նրա շաբաթական աշխատավարձը կազմում է 100.000 ֆունտ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման` խփել 6 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: