211652_close_icon

Արտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում. հանգուցյալի հարազատներին պնդում են, որ դիակը տեղափոխեն իրենց դագաղով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count107068 դիտում article-date 19:24 29-03-2018
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ենթակայության տակ գործող դիահերձարանում երեկվանից գտնվող տարեց կնոջ հարազատներին առավոտից միչև ժամը 17:00-ն չէր հաջողվում համոզել աշխատակիցներին, որ դիակը տանեն իրենց հետ բերված դագաղով: Դիահերձարանում պնդել են, որ դիակը պետք է տանեն իրենց կողմից տրամադրվող դագաղով՝ դրա դիմաց վճարելով 65.000 դրամ: Այս մասին [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց հանգուցյալի որդին` Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ Ջիվան Մագնեսյանը՝ մանրամասնելով. «Առավոտ շուտ եկանք, որ դիակը տանենք: Դիահերձման համար պահանջեցին 95.000 դրամ, որ սովորաբար կես գինն է լինում, իսկ դագաղը մենք մեր հետ բերել էինք: Երբ իմացան, որ ուզում ենք մեր հետ բերված դագաղով տանենք, վրդովվեցին, և ստեղծեցին լարված իրավիճակ: Մեզ ցույց տվեցին իրենց մոտ եղած դագաղը, որ նույն մեր հետ բարվածից էր, սակայն եթե մենք վճարել էինք 35.000 դրամ այստեղ մեր վրա հաշվում են 65.000 դրամ: Մի խոսքով՝ իրավիճակն այնպես լարվեց, որ ոստիկանություն կանչեցին: Մենք, իհարկե, հասկանալով, որ այլ տարբերակ չունենք, վճարեցինք և 95.000 դիահերձման և 65.000 դագաղի գումարը: Վերջում հանգուցյալի որդին ասեց, որ այս քայլով ուզում է բոլոր մարդկանց իրազեկել այդտեղ տիրող իրավիճակի մասին և, որ իր նման մարդիկ անակնկալի չգան: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմից տեսակետը: Լուսանկարները և տեսանյութը ` Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր