211652_close_icon
views-count71361 դիտում article-date 11:27 07-07-2017

Սրբապղծություն Շիրակի մարզում. 2 մետր հողի համար հանգուցյալի դիակը առանց նրա հարազատների թույլատվության գերեզմանատան աշխատակիցները տեղափոխել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Մայիսի 11-ին Շիրակ գյուղի գերեզմանատանը հուղարկավորված Հովհաննես Սաֆարյանի աճյունը առանց որդիների համաձայնության գերեզմանատան աշխատակիցները տեղափոխել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում հանգուցյալի հարազատները, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին, որ իրենք համապատասխան կարգով գերեզմանի համար տեղ են վերցրել և կատարել հուղարկավորությունը: Մոտ մեկ ամիս հետո իրենց զանգահարել է գերեզմանատան վարիչը՝ ոմն Արամը, և ասել, թե իբր թյուրիմացություն է տեղի ունեցել և որ այն տեղը, որտեղ հուղարկավորված է իրենց հարազատը, պատկանում է հետևի գերեզմանոցին: Ասել է նաև, որ գերեզմանը պետք է տեղափոխվի մոտ 2 մետր, որպեսզի այդ տարածքը ազատվի: Հ. Սաֆարյանի հարազատները իհարկե հրաժարվել են և ասել, որ այլ տարբերակ փնտրեն, քանի որ իրենք երբեք չեն համաձայնվի, որ նման բան լինի: Հետո գերեզմանատան աշխատակիցները կրկին կապ են հաստատել և ասել, որ այլևս տեղափոխման կարիք չկա. իրենք այլ տարբերակ են գտել: Արդեն հուլիսի 4-ին այցելելով գերեզմանատուն՝ նկատել են, որ դիակը երկու մետր տեղափոխել են: Զանգահարել են վարիչին, իսկ նա ասել է , որ իբր հանգուցյալի որդիներից մեկն է թույլատրել, որը այդպես չէ, իսկ տեղափոխմանը ներկա է եղել Հ.Սաֆարյանի կնոջ եղբայրը: Ստացվում է այնպես, որ գերեզմանատան աշխատողները երկու մետր հողի համար դիակը հանել ու վերահուղարկավորել են այլ տեղում այն դեպքում, երբ հանգուցյալի հարազատները դեմ են եղել: Հարազատները ասում էին նաև, որ այդ սրբապղծության համար պետք է պատժվեն բոլոր մեղավորները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր