Գվարդիոլան հանդիպել է Իսկոյի հետ՝ «Մանչեթեր Սիթի» տեղափոխվելու հարցի շուրջ
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է հանդիպել 25-ամյա ֆուտբոլիստի հետ:
Իսկոյի հետ զրույցում Գվարդիոլան նրան խոստացել է «քաղաքաբնակների» հիմնական կազմում կայուն տեղ և առանցքային դերակատարում:
Այս շաբաթ Իսկոն հայտարարել էր, որ ծանր է տանում այն փաստը, որը կորցրել է տեղը «Ռեալի» հիմնական կազմում: