Զիդանը Իսկոյի հարցով տարաձայնություններ ունի «Ռեալի» ղեկավարության հետ
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ապագան հարցականի տակ է:
27-ամյա իսպանացին թիմի նախկին մարզիչ Սանտյագո Սոլարիի օրոք դաշտում խաղային ժամանակի ընդամենը 18%-ն է անցկացրել, սակայն Զինեդին Զիդանի վերադառնալուց հետո սկսել է ավելի հաճախ խաղալ:
Զիդանը ցանկանում է, որ Իսկոն մնա, սակայն ակումբի ղեկավարների մի մասը ֆուտբոլիստին վաճառելու ցանկություն ունեն:
«Ռեալի» ղեկավարությունը գտնում է, որ այժմ Իսկոյին կարելի է վաճառել հնարավորինս շահավետ գնով, իսկ ամառային ձեռքբերումներից հետո նա կարող է նորից պահեստայինների նստարանին մնալ, ինչը կնվազեցնի նրա տրանսֆերային արժեքը:
Օրինակ, Transfermarkt-ն ընդամենը կես տարում Իսկոյի արժեքը իջեցրել է 90-ից մինչև 60 մլն եվրո:
Իսկոն պատրաստ էր քննարկել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակը, սակայն Զիդանը վերադարձը փոխել է նրա դիրքորոշումը և այժմ նա չի ցանկանում հեռանալ ակումբից: