3738 դիտում
09:18 29-03-2018
Մշակույթի նախարարությունում 67 մլն դրամի չարաշահումների սլաքներն ուղղվում են Արև Սամուելյանի դեմ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում մոտ 67 մլն դրամի չարաշահումներ է հայտնաբերել՝ 2014-2016թթ. ընթացքում իրականացված հուշարձանների վերականգնման ու նորոգման աշխատանքների հետ կապված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվում են ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի դեմ. բանն այն է, որ 2009թ. լինելով փոխնախարար` նա է համակարգում պատմամշակութային ժառանգության ոլորտը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Սամուելյանն ասել է. «Շինարարության պատվիրատուն Մշակույթի նախարարությունն է, բայց շինարարության ծավալներն ընդունելիս հեղինակային հսկողությունից, տեխնիկական հսկողությունից ծավալները, գները ստուգելուց հետո նոր պատասխանատու ստորաբաժանումն է, որը նախարարի հրամանով է ստեղծվում, դրանից հետո ստորագրվում է համապատասխան պաշտոնյայի կողմից»:
Նա նաև նշել է, թե «Արև Սամուելյան, անփութություն» և նման բառակապակցությունները համատեղելի չեն: «Բայց եկեք, թողենք այդ ամենը` պատկան մարմինները պարզեն»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7862 դիտում
09:13 19-12-2019
Սլաքներն ուղղվում են դեպի նախկին նախարարներ. ի՞նչ ընտանիքների երեխաներ են ապօրինի որդեգրվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»