211652_close_icon

Որևէ տնտեսվարող թող չգա, ասի`«հորս արև» պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, ձեր վճարած հարկերը ընկալեք որպես մի գրպանից հանել, մյուս գրպանը դնելու պրոցես. Փաշինյան

views-count1642 դիտում article-date 12:36 15-08-2024
Մենք մարդկանց ասում ենք ձեր վճարած հարկերը մի ընկալեք որպես ձեր աշխատած գումարը ուրիշին տալու պրոցես, այլ ընկալեք որպես մի գրպանից հանել մյուս գրպանը դնելու պրոցես: Այդ մասին այսօրվա  կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լոռիում ու Տավուշում ջրհեղեղների պատճառով տուժած տնտեսվարողների աջակցություն ցուցաբերելու մասին:

«Այն տնտեսվարողները, ովքեր ստանալու են այս աջակցությունը, ստանալու են այնքանով, որքանով մի գրպանից հանել են ու դրել են մյուս գրպանը սև օրվա համար: Սա, կարծում եմ, արդարացի ու կարևոր մոտեցում է: Դուք հիշում եք քովիդի ժամանակ ինչ իրավիճակներ եղան: Երբ ասում էինք՝ մարդկանց աշխատավարձի ինչ-որ մի բաժինը հետ ենք վճարում, մարդիկ ասում էին՝ մենք ստանում ենք 1 միլիոն դրամ, իսկ դուք մեզ տալիս եք ուրիշ աշխատավարձի գումար, մենք էլ ասում էինք՝ դուք ստանում ենք այնքան աշխատավարձ, որքան հայտարարագրել եք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Լոռիում ու Տավուշում տնտեսվարողներին կտրվի փոխհատուցում, եթե հիմնավորվի փաստաթղթերով, որ իսկապես այդքան ապրանք է ունեցել:

«Ամենայն հարգանքով բոլոր տնտեսվարողների նկատմամբ, սակայն որևիցե մեկն ակնկալիք չունենա ու չգա, ասի` «հորս արև», պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, դա բացառվում է»,– հայտարարեց նա։

Նմանատիպ նյութեր