211652_close_icon
views-count7880 դիտում article-date 09:13 19-12-2019

Սլաքներն ուղղվում են դեպի նախկին նախարարներ. ի՞նչ ընտանիքների երեխաներ են ապօրինի որդեգրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով երեկ ձերբակալվեցին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր կին, որի անունն, իհարկե, չէինք հրապարակել՝ անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով։ Իհարկե, ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ արձակվեց: Գրել էինք նաև, որ իրավապահները Ֆրանսիայից անձանց են հրավիրել սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննության։ Եվ հիմա «Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործով կասկածանքով ձերբակալված անձանց գործողություններից և, առհասարակ, սպասվող զարգացումներից այլ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները գտել են այն ընտանիքներին, որոնց երեխաներին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները, արձանագրել են, որ որդեգրվող երեխաների ընտանիքները ապրել են ծայրահեղ ծանր պայմաններում: Ուշագրավն այն է, որ իրավապահները նաև բացահայտել են, թե ինչպես են քրեական գործով կասկածյալները ինչ-ինչ ճանապարհներով բացահայտել անապահով ընտանիքների ինքնությունը և անձամբ գնացել և գտել են նրանց: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահները սույն քրեական գործի շրջանակներում առաջիկայում կմտնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ գործընթացում նախարարության աշխատակիցներ կան ներգրավված: Այսինքն՝ սլաքները ուղղվում են դեպի նախարարություն և նախկին նախարարներ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր