Հայտնի է «Մոլորակի լավագույն ավտոմեքենա-2018» մրցույթի հաղթող մոդելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նյու Յորքում ընթացող հեղինակային ավտոշոուի շրջանակներում ներկայացվել է «Մոլորակի լավագույն ավտոմեքենա-2018» մրցույթի հաղթող մոդելը:
Գլխավոր մրցանակը ստացել է շվեդական Volvo XC60 ամենագնացը: Այս մասին հայտնում է Kolesa.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ շվեդական բրենդը ողջ պատմության մեջ առաջին անգամ է առաջին հորիզոնականում հայտնվել նման անվանակարգում: Նշվում է նաև, որ մրցույթում մասնակցել են նաև այլ ամենագնացներ՝ Mazda CX-5-ն ու Range Rover Velar-ը:
Հաղթող մոդելը ճանաչվել է ժյուրիի կողմից, որը ընդգրկել է 82 լրագրող:
Եվ այսպես, «Մոլորակի լավագույն ավտոմեքենա-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել Volvo XC60 ամենագնացը:
«Կանաչ ավտոմեքենա-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել Nissan Leaf-ը:
«Սպորտային ավտոմեքենա-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել BMW M5 մոդելը:
«Քաղաքային ավտոմեքենա-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել Volkswagen Polo-ն:
«Պրեմիում ավտոմեքենա-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել Audi A8-ը:
«Լավագույն դիզայն-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել Range Rover Velar ամենագնացը:
Հիշեցնենք, որ 2017թ.-ին «Մոլորակի լավագույն ավտոմեքենա» էր ճանաչվել Jaguar F-Pace-ը, իսկ 2016թ.-ին՝ Mazda MX-5-ը: