211652_close_icon
views-count4226 դիտում article-date 17:43 27-07-2014

Թիմային հաշվարկով Երևանը ճանաչվել է «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի հաղթող և արժանացել ՀՀ Նախագահի գավաթին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնատար այլ անձինք Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա են գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումներին: Տասնմեկերորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին այս տարի մասնակցել է 2067 ընտանիք` Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որից եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Հարկ է նշել, որ մրցույթի եզրափակիչ փուլին այս տարի առաջին անգամ մասնակցել է նաև հաշմանդամ ունեցող 16 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետության մարզերից, Երևանից և Արցախից: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ինչպես հաղթողներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին, նշելով, որ այսպիսի մրցույթներում պարտվողներ չեն լինում՝ հաղթում են բոլորը: Մրցույթի 7 մրցաձևերում մասնակիցները պայքարել են տարիքային չորս խմբերով: Ընդհանուր թիմային հաշվարկով Երևանի մարզական պատվիրակությունը գրավել է առաջին տեղը` արժանանալով ՀՀ Նախագահի գավաթին, որը Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Շնորհավորելով ու շնորհակալություն հայտնելով երևանյան պատվիրակության անդամներին համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է մայրաքաղաքի պատիվը բարձր պահող ընտանիքների կողքին. «Վստահ եմ, որ այս մարզասեր ընտանիքներում մեծացող երեխաները ապագայում ևս բարձր են պահելու Երևանի ու երևանցիների պատիվը: Նաև համոզված եմ, որ ձեր օրինակով մայրաքաղաքում էլ ավելի կշատանա սպորտով զբաղվող, առողջ ապրելակերպով ապրող ընտանիքների թիվը», - նշել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր