14673 դիտում
15:55 29-10-2017
Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Թերեզա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Հայկական գույներ և ավանդույթներ» խորագրով
Նոյեմբերի 1-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Թերեզա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Հայկական գույներ և ավանդույթներ» խորագրով:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 5-ը:
Մուտքն ազատ է:
Թերեզա Գաբրիելյանը ծնվել է 2007թ.-ին: Սովորում է Լևոն Միրիջանյանի անվան N155 դպրոցում: 2015թ.-ից զբաղվում է նկարչությամբ և գեղասահքով: Սիրում է նաև շախմատ խաղալ: 2017թ. մասնակցել է «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով գեղանկարչական մրցույթին. նրա ստեղծագործությունը ճանաչվել է լավագույն աշխատանքներից մեկը: Ունի երազանքներ և նպատակներ, որոնց մասին չի սիրում խոսել, սպասում է դրանց իրականացմանը:
#Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:
Կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ:
Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ:
Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը:
Կենտրոնում դասավանդվում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն և ազգագրական պարեր։
[b]Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
499 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
757 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
910 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան