6251 դիտում
08:34 27-03-2018
ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Ռուսաստանի կողմից թունավոր գազի կիրառման մասին. «Ամերիկայի ձայն»
Մարտի 4-ին Ռուսաստանը ռազմական կիրառման քիմիական թունավոր գազ է կիրառել՝ փորձելով սպանել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու և նրա դստերը։ Այս մասին ասված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության հայտարարության մեջ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4316528.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Մարտի 26-ին հրապարակված [url=https://www.state.gov/r/pa/prs/ps/2018/03/279552.htm]հայտարարության[/url] մեջ նշվում է. «Մեր դաշնակից պետության դեմ իրականացված այս հարձակումը անթիվ մարդկանց կյանք է դրել վտանգի տակ և լուրջ վնասներ հասցրել երեք անձանց, այդ թվում՝ մեկ ոստիկանի»։
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ ի պատասխան Քիմիական զենքերն արգելելու մասին միջազգային պայմանագիրը ոտնահարելու փաստին, Միացյալ Նահանգներն այստեղ գործող երկու առաքելություններից այսօր արտաքսում է ռուս 48 պաշտոնյաների։
«Մենք նաև պահանջում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը մինչև 2Օ18 թվականի ապրիլի 2-ը փակի Սեաթըլ քաղաքում իր հյուպատոսությունը։ Մենք այս գործողություններին ենք դիմում ցուցադրելու համար Միացյալ Թագավորության հետ մեր անխախտ համերաշխությունը և լուրջ հետևանքներ հարուցելու Ռուսաստանին՝ միջազգային չափանիշները պարբերաբար ոտնահարելու պատճառով»։
ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ ասված է, որ սկսվել է նաև ՄԱԿ-ի Ռուսական առաքելությունից հետախուզության 12 անդամների արտաքսելու գործընթաց։
ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարությունն ավարտվում է հետևյալ խոսքերով.
«Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին ընդունել իր գործողությունների պատասխանատվությունը և, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, աշխարհին ցուցադրել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար միջազգային պարտավորությունները հարգելու իր կարողությունը»։
Նմանատիպ նյութեր
2926 դիտում
09:36 11-12-2018
ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին․ Պետքարտուղարության հայտարարությունը․ «Ամերիկայի ձայն»
5037 դիտում
09:14 09-11-2021
ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ԼՂ-ում հրադադարի տարեդարձի կապակցությամբ․ «Ամերիկայի ձայն»
3571 դիտում
09:11 28-03-2018
ԱՄՆ-ի դաշնակցի տարածքում թունավոր հարձակման արձագանքները. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»