3610 դիտում
09:11 28-03-2018
ԱՄՆ-ի դաշնակցի տարածքում թունավոր հարձակման արձագանքները. «Ամերիկայի ձայն»
Բրիտանիայի տարածքում Ռուսաստանի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի դեմ հարձակումը՝ ռուսաստանյան ռազմական նյարդային քիմիական զենքի օգտագործմամբ, հսկայական միջազգային արձագանք է առաջացրել: Միացյալ Նահանգները հրահանգել է վտարել իր տարածքից 60 ռուսաստանցի դիվանագետ և փակել Սիեթլում Ռուսաստանի հյուպատոսությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4319693.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
«Մեծ Բրիտանիայի տարածքում իրականացված թունավորումը անչափ անամոթ և չմտածված գործողություն էր, որը վտանգեց բազմաթիվ մարդկանց կյանքեր»,- նշել է Սպիտակ տան փոխխոսնակ Ռաջ Շահը:
Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ, սակայն, դա հաճախ թույլ չեն տալիս Մոսկվայի գործողությունները:
«Միացյալ Նահանգները դիմել է այս քայլի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Բրիտանիայի տարածքում իրականացված հարձակմանը»,- ասել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անտոնովը կարծում է, որ Վաշինգտոնի գործողությունները հակասում են նախագահներ Թրամփի և Պուտինի վերջերս տեղի ունեցած կառուցողական հեռախոսազրույցին: Վերլուծաբանների կարծիքով սա կարող է դառնալ Թրամփի վարչակազմի համար շրջադարձային կետ:
«Սա փաստացի հայտարարություն է, որ մենք այլևս Ռուսաստանի նման պահվածքի հետ չենք համակերպվելու, որ անորոշությունների և հերքումների հետևում այլևս թաքնվել չի ստացվելու»,- ասում է ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն:
Փորձագետները համոզված են՝ Պուտինի գործողությունները համարժեք են լինելու, սակայն ավելացնում են, որ հավանաբար Մոսկվան ապագայում կրկին անգամ կմտածի ԱՄՆ-ի դաշնակիցների տարածքում նման թունավոր հարձակումներ կազմակերպելուց առաջ:
Նմանատիպ նյութեր
3600 դիտում
14:17 24-03-2017
ԱՄՆ կոնգրեսականների արձագանքները՝ Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»
6284 դիտում
08:34 27-03-2018
ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Ռուսաստանի կողմից թունավոր գազի կիրառման մասին. «Ամերիկայի ձայն»
6935 դիտում
09:28 16-06-2018
Հայաստանի հեղափոխությունն անհավատալի հրաշք էր․ արևմտյան մամուլի արձագանքները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2098 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am