2953 դիտում
09:36 11-12-2018
ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին․ Պետքարտուղարության հայտարարությունը․ «Ամերիկայի ձայն»
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ», - ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդների գնահատականը, համաձայն որի Հայաստանում անցած ընտրությունները մրցակցային էին և թեկնածուներին հնարավորություն էր տրված ազատ քարոզչություն վարել:
«Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ-ի նախնական գնահատականին, համաձայն որի ընտրական գործընթացը վայելում էր հասարակական լայն վստահություն և համապատասխանում էր հիմնարար ազատություններին»,- հայտարարել է Պետքարտուղարությունը:
«Այս տարին Հայաստանի համար կարևորագույն փոփոխություններ նշանավորեց: 27 տարի շարունակ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք կշարունակենք դա անել ապագայում: Մենք ակնկալում են համագործակցել Հայաստանի նոր Խորհրդարանի և Կառավարության հետ՝ խորացնելով մեր երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը, ամրապնդելով օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավար հաստատությունները, պայքարելով կոռուպցիայի դեմ, զարգացնելով առևտուրն ու ներդրումները և ապահովելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը», - ընդգծված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
6281 դիտում
08:34 27-03-2018
ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Ռուսաստանի կողմից թունավոր գազի կիրառման մասին. «Ամերիկայի ձայն»
5061 դիտում
09:14 09-11-2021
ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ԼՂ-ում հրադադարի տարեդարձի կապակցությամբ․ «Ամերիկայի ձայն»
4217 դիտում
08:42 18-04-2018
ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը Հայաստանի վերջին զարգացումներին. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9145 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան