Սերխիո Ռամոսը երրորդ զավակն է ունեցել
Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է երրորդ զավակի ծննդյան մասին:
31-ամյա ֆուտբոլիստի կինը՝ Պիլար Ռուբիոն լույս աշխարհ է բերել 3,1 քաշով տղային: Նրան անվանել են Ալեխանդրո:
Սերխիոն և Պիլարը 2012 թվականին են ընտանիք կազմել և արդեն երկու զավակ ունեին՝ Սերխիո-կրտսերը (3 տարեկան) և Մարկոն (2 տարեկան):


